Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, անդրադառնալով Հայաստանի տարածքին հարվածումը Ադրբեջանի կողմից, հայտարարել է, որ այդ քայլով Բաքուն ամենայն հավանականությամբ ցանկանում է Հայաստանը ներքաշել հերթական սադրանքի մեջ։
Ըստ ՏԱՍՍ-ի փոխանցման, նա ասել է, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության ներքո։ Դեռեւս հայկական կողմը չի դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը, սակայն բոլոր տարբերակները քննարկվում են։
Դեսպան Տողանյանը նաեւ ասել է, որ այսօր ամենայն հավանականությամբ, ՀՀ ԱԳ նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ։