Search
Close this search box.

ԱԽ նիստի վերջին 30 րոպեն անցավ ավտոմեքենաների շչակների ներքո. Նիկոլ Փաշինյան

Երեկ ԱԽ նիստի վերջին 30 րոպեն անցավ ավտոմեքենաների շչակների ներքո, որ գալիս էր Հանրապետության Հրապարակից: Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նիստից հետո պատուհանից նայեցի ու տեսա, որ ավտոմեքենաների մի մեծ շարասյուն է պտտվում Հանրապետության Հրապարակի գորգի շուրջ, այդ թվում մի քանի ավտոբուսներ:
Մեքենաների պատուհաններից դուրս եկած մարդիկ ինչ-որ բաներ էին վանկարկում, դրոշներ ծածանում:

Սկզբից մտածեցի հարսանիք է, բայց արագ հասկացա, որ այս օրերին դժվար թե հարսանիքի այսպիսի դրսեւորում լիներ: Պարզվեց՝ այսպես կամավորներին ճանապարհում են առաջնագիծ:
Հզոր, հզոր, հզո՜ր ժողովուրդ, որին հնարավոր չէ հաղթել»:

Please enter a valid URL