Երկու հրթիռ, որոնք արձակել է Ադրբեջանը, ընկել են իրանական Շարաֆ գյուղի մերձակայքում, հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Ալի Ամիրի Ռադային:
Ամիրի Ռադն ընդգծել է, որ հրթիռի ընկնելու հետեւանքով տուժածներ չկան: Իրանցի զինվորականներն ուղարկվել են արկերի ընկնելու վայր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ էր արել դադարեցնել հակամարտության սրումը Լեռնային Ղարաբաղում: