«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքներում զորակոչը կազմակերպելու համար բացվել են փակված զինկոմիսարիատները:
Վիգեն Սարգսյանի պաշտպանության նախարար եղած ժամանակ քաղաքային զինկոմիսարիատները լուծարվեցին և դրանց փոխարեն ստեղծվեցին մարզային զինկոմիսարիատներ: Հիմա, երբ պարզվել է, որ դրանք անհրաժեշտ են, զինկոմիսարիատները վերաբացվում են տարբեր հաստատությունների տարածքներում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: