Search
Close this search box.

Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 դպրոցում առաջին դասարանի 3 դասվար վարակվել է կորոնավիրուսով

Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 դպրոցում առաջին դասարանի 3 դասվարի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը։

«Այն դասարանները, որտեղ իրենք դասավանդել են, անցել են հեռավար ուսուցման։ Բնականոն դասապրոցեսը դպրոցում շարունակվում է, 40 բացակա է եղել 500 հոգուց »,-ասաց նա։

Օֆելյա Կամավոսյանի խոսքով ՝ սա միակ դպրոցը չէ, որտեղ գրանցվել են կորոնավիրուսի դեպքեր, Տավուշի մարզի Նոյմբերյան քաղաքի դպրոցներում ևս գրանցվել են դեպքեր։

Ըստ նրա՝ դպրոցները ժամանակավորապես փակելու մասին խոսք չկա։

Հիշեցնենք,որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցի համաձայն՝ սովորողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության հաստատման դեպքում՝ դադարեցվում է տվյալ դասարանի աշակերտների դպրոց հաճախումը 14 օրյա ժամկետով՝ կապ հաստատելով Առողջապահության նախարարության հետ (թեժ գծի հեռախոսահամար՝ 8003):

Դպրոցի անձնակազմի և սովորողների ընդհանուր թվի 10 տոկոս և ավելիի՝ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման դեպքում ժամանակավորապես դադարեցվում է դպրոցի գործունեությունը: Մնացած բոլոր դեպքերում ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ ելնելով համաճարակաբանական ցուցումից:

Մի քանի դասարաններում և/կամ խմբերում դասավանդող ուսուցչի վարակման դեպքում, հաշվի առնելով տարբեր դասարաններում նրա դասավանդման առավելագույն ժամաքանակը, կարող է 14 օրյա ժամկետով դադարեցվել տվյալ դասարան(ներ)ի սովորողների և անձնակազմից այդ ուսուցչի հետ անմիջական շփում ունեցած(ներ)ի հաճախումը դպրոց:

Please enter a valid URL