Search
Close this search box.

Ադրբեջանը գնում է սրացման. Ալիևի բացահայտ հայտարարությունը

Ադրբեջանը փաստացի դուրս է գալիս բանակցություններից։ Ալիևը արդեն բացահայտ հայտարարում է ,որ գնում է սրացման։ Ադրբեջանում մեր դեմ պատերազմելու նպատակով տեղակայվում են թուրքական զորքեր և միջազգային ահաբեկչական աղբը։

Ալիևը ինչ-որ «սլիվներ» է անում հայկական կողմի հետ գաղտնի բանակցություների մասին (հանկարծ ոչ մեկի կարճ խելքով չանցնի ,որ Ալիևի ասածը շահարկում եմ) իրա հերը շուն դառնա,բայց մտածեք ինչո՞ւ է նա գնում այդ քայլին։

Դե լավ,չեք ուզում մտածեք մի մտածեք,բայց գոնե մենք իշխանություններից պե՞տք է ստանանք հասկանալի պատասխաններ, իսկ պատասխանների տեղը ստանում ենք ինչ-որ կասկածելի և անհասկանալի նեղացած բառերի շարան։

Կարողա՞ իշխանությունները կորցրել են իրականության զգացումը և մտովի արդեն ապրում են 2050 թվականի մեջ։
Կատարյալ խելագարություն է նման իրավիճակում իրակացնել քաղաքական հաշվեհարդար Ծառուկյանի հանդեպ, միթե՞ այս պարզ միտքը չի այցելել ձեր ինքնահավանությունից անջատված գլուխները ։

Հ.Գ. Եթե Ծառուկյանին և ԲՀԿ-ին հետապնդելու փոխարեն ձեր ողջ ներուժը նետեյիք ադրբեջանցիների և թուրքերի դեմ պայքարելուն ,ապա համոզված եմ, որ իրավիճակը լրիվ այլ կլիներ։

ԱԺ պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL