ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու տարի առաջ` 2018թ-ի ձմեռային զորակոչը կազմակերպվել է հունվարի 7-ից փետրվարի 14-ը։ Եվ հիմա զորացրվելու են հենց այդ զորակոչի զինծառայողները։ Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող»:
Հիեցնենք՝ ավելի վաղ «Ժամանակ»-ը գրել էր. «Կառավարությունը ներկայացրել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020թ. ձմեռային զորակոչ և զորացրում հայտարարելու մասին կառավարության որոշման նախագիծը:
Ըստ նախագծի՝ զորակոչը տեղի է ունենալու 2020թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2021թ. հունվարի 31-ը ներառյալ, իսկ զորացրումը 2021թ. հունվարի 7-ից մինչև 2021թ. փետրվարի 14-ը: Զորացրման նման ժամկետը նշանակում է, որ որոշ զինծառայողներ կծառայեն նախատեսված 2 տարուց մի փոքր ավելի»: