ԼՀ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Թշնամիները մեր դեմ սանձազերծվելիք ապագա պատերազմի ներքին և արտաքին նախապատրաստությունն են տեսնում, իսկ Հայաստանում շարունակում են հիվանդ քաղաքական համակարգն ավելի հիվանդացնելու գործը:
Երեկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ խոսել եմ դեռ երկու ամիս առաջ խորհրդարանում:
Ինչ ասել եմ, ուժի մեջ է, իսկ մենք առողջապահական, սոցիալական, տնտեսական ճգնաժամերին ավելացնում ենք նաև քաղաքական ճգնաժամը:
Մնացածը դիտեք ելույթում: