Օրերս Ջրվեժում գործող սգո սրահներից մեկում ArmLife.am-ին հասած տեղեկություններով` տեղի է ունեցել սննդային թունավորում, որի պատճառը եղել է անորակ միսը:
Մեր տեղեկություններով` 28 քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, նրանցից մի մասին անհրաժեշտ է եղել բժշկական օգնություն, սակայն սգո սրահի տերերն այնպես են արել, որ թունավորված քաղաքացիների բժշկական օգնությունը կազմակերպվի տնային պայմաններում, որպեսզի իրենց օբյեկտի հեղինակությունը չտուժի:
Սա արդեն մսից առաջացող սննդային թունավորման երկրորդ դեպքն է, որի հիմնական պատճառն այն է, որ սգո սրահների սեփականատերերը օգտագործում են բժշկական ստուգում չանցած, ոչ սպանդանոցային միս:
Սննդի անվտանգության տեսչությունը, որը պետք է հսկողություն սահմաներ այս ոլորտում և հետևեր, որ սննդի օբյեկտները հետևեին օրենքին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորներին՝ մատնված են անգործության:
Տեսչությունը հիմնականում համալրված է նախկին կոռումպացված իշխանության կադրերով, ովքեր շարունակում են աշխատել հին մեթոդներով, այսինքն պատրաստ են հանուն իրենց անձնական շահի՝ աչք փակել թե օրենքի թե վարչապետի հրահանգների վրա:
Հետաքրքիր է նաև հարկային տեսչության անտարբեր վերաբերմունքը, եթե անասունների մորթը կատարվի սպանդանոցներում, ապա այն կփաստաթղթավորվի և պետությունը կստանա հարյուրավոր միլիոն դրամների հարկային մուտքեր՝ ամսական կտրվածքով:
Մինչդեռ հիմա այդ միջոցները ուղղակի շրջանցում են բյուջեն , ինչը կանխելը ՊԵԿ-ի անմիջական պարտականությունն է: