Search
Close this search box.

Հայաստանում արձանագրվել է մահվան ևս 2 դեպք. նոր տվյալներ

Հայաստանում սեպտեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 244 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47 154-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 928 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Սեպտեմբերի 19-ի դրությամբ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1213-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 182 է, ընդհանուր առողջացածներինը՝ 42551, փաստացի բուժվողներինը՝ 3390 (մեկ օրում ավելացել է 60-ով): Մեկ օրում արվել է 3737 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 259 664 թեստ:

Please enter a valid URL