«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր տեղի ունեցավ մեր հերթական դատական նիստը, որի ընթացքում ինձ հեռացրին դատական նիստերի դահլիճից։
Այսօր պետք է ցուցադրվեր այն տեսանյութը, որի ժամանակ ինձ և ընկերներիս ուղղվել էին ամենածանր վիրավորանքներն ու սեռական բնույթի հայհոյանքները։ Դատախազը տեսանյութի դիտման ժամանակ այդ ամենը փորձեց որակել որպես «ուղղակի վիրավորանքներ» ու նշեց, որ դրանք գործի հետ կապ չունեն՝ հեգնանքով ավելացնելով, որ եթե մեզ հաճելի է այդ ամենը էլի լսել, կարող ենք շարունակել դիտել։ Դրան ի պատասխան ես ասեցի, որ եթե ուղղակի վիրավորանքներ են, նույնը ես իրեն եմ ասում, որից հետո սառնասիրտ, օրենքը շատ սիրող դատախազը նիստերի դահլիճում իրեն թույլ տվեց ինձ հայհոյել ու կպնել իմ սրբություններին, դատարանն ինձ կոչ արեց հարգել դատարանը և տոն չբարձացնել․․․:
Այսքանից հետո ես կասեմ հետևյալը. ես շատ լավ գիտեմ, թե ԿԳԲ-ն ոնց է օգնել, որ այս գործը մեր վրա կարեն, ես շատ լավ գիտեմ, որ ոստիկանությունը թքած ունի այս ամենի վրա, իսկ Քննչականը ոչինչ չի արել, որ գործը բացահայտվի։ Վերոնշյալ կառույցները, որոնք չունեն ոչ մի արժեք ու սկզբունք, իմ հետ ընդհանրապես կապ չունեն, ես Ձեր վրա թքած ունեմ, Ձեր պագոնների շնորհիվ երբ որ պետք է, խոսում եք օրենքից, երբ որ պետք է, արտահայտվում եք ըստ պահի ցանակության, որ պատասխանեմ, կդատեք, ոնց որ հիմա եք անում, բայց իմացեք՝ դուք վախկոտ, քծնող կարիերիստ պնակալեզներ եք։ Ներկայիս իշխանություննե՛ր, այս ամենը տեղի է ունենում Ձեր անգործության արդյունքում, դեռ պարզ կդառնա, հատուկ եք անում, թե ինչպես շատ դեպքերում, այս դեպքում էլ մտածում եք, որ չխառնվեք։
Ես չէի ցանկանում նման տոնով խոսել, բայց եթե խաղի կանոննները այսպես են, ստիպված եմ նման կերպ խոսել։ Սանկցիաները ձեր ձեռքում են, իշխանությունը ձեր ձեռքում է, որի արդյունքում էլ կա անպատասխանատու վարքագիծ, բայց ճշմարտությունը ինձ մոտ է, իսկ իսկական ուժը դրա մեջ է։ Այս կեղծ, վախկոտ, բազակի ստանդարտներով միջավայրը ինձ համար խորթ է, ես դրա հետ չեմ հարմարվելու, այլ հարց է, թե այդ ինչ գնով է լինում։
Այս ամենը գրեցի ֆեյսբուքով, որը չեմ սիրում անել, ճիշտը մարդկանց դեմքին ասելն ու անելն է, բայց այս պահին այսքանը։
Մարդ ամեն ինչ կարող է կորցնել, բայց ինքասիրությունն ու արժանապատվությունը չեք կարող վերցնել»: