Search
Close this search box.

Ադրբեջանում ակտիվորեն շրջանառում են այն թեզը, որ Ռուսաստանը զինում է Հայաստանին և միասին հարձակվելու են Ադրբեջանի վրա․ թուրքագետ

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Թուրքիան չի նահանջում և Ադրբեջանում մեծ լոբբիստական աշխատանք է իրականացնում, որպեսզի առնվազն երեք քաղաքում ՝ Գյանջայում (Գանձակ), Բաքվում և Քյուրդամիրում հիմնի ռազմաբազա։ Թուրքական լոբբիստական խմբերը Ադրբեջանում ակտիվորեն շրջանառում են այն թեզը, որ Ռուսաստանը զինում է Հայաստանին և միասին հարձակվելու են Ադրբեջանի վրա, և որ Ադրբեջանն այլ ճանապարհ չունի և պետք է թույլատրի Թուրքիային ռազմաբազաներ տեղակայել երկրի տարածքում։

Այս թեզը շրջանառվում է հիմանականում Ալիևիների և Փաշաևների կլանների ընդդիմախոսների ձեռամբ, և նրանք ավելի հեռուն գնացող գաղափար են առաջ տանում, որպեսզի ունենան գոնե ռազմաբազայի օրակարգ։ Նրանք պնդում են, որ պետք է միս ու արյուն տան «Թուրան» համատեղ զորախմբի գաղափարին։

Please enter a valid URL