Ես ավելի հակված եմ հավատալու ու ընդունել այն դիրքորոշումները, որոնք ներկայացրել են ոլորտի պատասխանատուները, մասնավորապես ֆեդերացիայի նախագահն ու գլխավոր մարզիչը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով հավաքականի խաղերին Հենրիխ Մխիթարյանի չմասնակցելու մասին:
«Եթե չեմ սխալվում վերջերս հրապարակում եղավ, որ հաջորդ հավաքին Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի»,-հավելեց նա: