ԱԺ-ում ավարտվեց ՍԴ դատավորների թեկնածուների ընտրության փակ, գաղտնի քվեարկությունը:
Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.
Էդգար Շաթիրյան- 85 կողմ, 3 դեմ
Արթուր Վաղարշյան- 86 կողմ, 1 դեմ
Երվանդ Խունդկարյան- 84 կողմ, 2 դեմ:
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին: