Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտակարգ միջադեպ ոստիկանների ու քաղաքացիների միջև. ինչ է կատարվել գիշերը Գյումրիում

Խոշոր միջադեպ Գյումրիում՝ ոստիկանների ու քաղաքացիների մասնակցությամբ

Գիշերը Գյումրու Շիրազի փողոցում խոշոր միջադեպ է գրանցվել ոստիկանների եւ քաղաքացիների միջև: Այնպիսի աղմուկ է բարձրացել, որ փողոցում հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ, փորձել են կանգնեցնել ոստիկանական մեքենան, որով ոստիկանները բերման են ենթարկել վիճաբանությանը մասնակից քաղաքացիներին:

Ականատեսների պատմելով՝ ամեն ինչ սկսվել է նրանից, երբ ոստիկանները մոտեցել են մի երիտասարդի եւ պահանջել փաստաթուղթ՝ դիմակը ոչ պատշաճ կրելու համար: Երիտասարդը փողոցում է գտնվել կնոջ եւ մոր հետ, ավելին՝ գիրկը մանկահասակ երեխան է եղել, երբ ընդդիմացել է ոստիկաններին և քաշքշուկ է սկսվել:

Քաղաքացիները մեզ պատմեցին, որ ոստիկանները հարվածել են երիտասարդին, ուշագնաց է եղել կինը, վեճին միջամտել են անցորդներն ու երիտասարդի մայրը, փողոցում անասելի իրարանցում է սկսվել: Ոստիկանները ոչ միայն երիտասարդին, այլև մորն են փորձել բերման ենթարկել, որից իրավիճակը թեժացել է, կռիվ է բռնկվել ոստիկանների եւ քաղաքացիների միջև: Ի դեպ, համացանցում առկա է կատարվածի տեսաձայնագրությունը, որի հեղինակը «Day News Armenia» -ն է: Տեսանյութը հրապարակվել է առանց մեկնաբանության :

Մանրամասները՝ տեսանյութում

Please enter a valid URL