ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր անդրադարձել է դպրոցներում կորոնավիրուսով պայմանավորված խստացումներին և դրանց ուղղված քննադատություններին:
«Առողջապահական առումով խստացումները բխում են այն իրավիճակից, որոնք կան: Եվ որքան որակով մենք պահպանենք հակահամաճարակային կանոններն, այնքան շուտ կձերբազատվենք դրանցից»,- ասել է նա:
Հարությունյանը հայտնել է, որ իրենց ջանքերն ուղղված են նրան, որ ուսումնական հաստատությունները չվերադառնան հեռավար ուսուցման եղանակին:
Մանրամասները՝ տեսանյութում: