Սրա վրա Ադրբեջանը միլիոներ էր ծախսել և, իբրև թե , անորսալի մարդասպան դարձրել։ Սակայն 2015թ․-ի մարտի 19-ին մեր տղերքն այնպես են պատժում, որ մինչև հիմա մեր «նվիրած» փամփուշտներով է ման գալիս․․․
ուլֆաթ հասանով անուն ազգանուն կրող շարքային մարդասպանը ադրբեջանական 052, կամ յաշմա անունը կրող հատուկ ջոկատից է, որտեղ անցել է ծառայության 2003թ․-ից։ Ուղիղ 10 տարի պետությունը այս անձի վրա միլիոներ է ծախսել։ Նրան մարդասպան դարձնելու համար Ադրբեջանը դասընթացների է ուղարկել արտերկիր, այդ թվում Թուրքիա։
Իսկ 2013թ․-ից արդեն անցել է իր հիմնական գործառույթին։ Սակայն հիմնական առաջադրանքի ժամանակ մերոնք այնպես են չեզոքացրել իրեն, որ նա Ադրբեջանի վրա մնացել է կրկին որպես ծախսատար մարդասպան։ Երկարատև բուժում, բարձր թոշակ և այլն։ Սրա նմաններին նաև հուլիսյան մարտերին ենք շարքից հանել ․․․
Փորձագետ Կարեն Հովհաննիսյան