Search
Close this search box.

Ինչպես է դատավորի անչափահաս որդին 2 մլն նվիրատվություն ստացել

Ինչպե՞ս է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի անչափահաս որդին 2 մլն դրամ նվիրատվություն ստացել:

Այսօր լրագրողների հարցին ի պատասխան՝ ՍԴ դատավորի թեկնածուն ասաց, որ տատիկը՝ Անիկ Բաղդասարյանն է տվել այդ նվիրատվությունը 2019 թ-ին:

Տեղեկացնենք, որ 2019-ին Երվանդ Խունդկարյանը մի քանի աղբյուրից եկամուտ է ստացել: 16 մլն 882 հազար 342 դրամ ստացել է դատարանի նախագահի աշխատավարձից, 100 հազար 217 դրամ աշխատավարձ ստացել է ԵՊՀ-ից, 146 հազար 357 հազար դրամ աշխատավարձ ստացել է Արդարադատության ակադեմիայից, ընդհանուր առմամբ 1621 եվրո ստացել է Եվրոպայի խորհրդից, սակայն ինչի համար՝ նշված չէ: 2 մլն դրամ հայտարարագրել է որպես եկամուտ իր որդու ստացած նվիրատվությունը Անիկ Բաղդասարյանից:

Please enter a valid URL