«Ե՛վ Դուք, և՛ ձեր որդիներն ապրում եք Երևանում: Նրանցից մեկն իր զինծառայությունն անց է կացրել Երևանում, մյուսը, որ այս պահին ծառայում է, իմ տեղեկություններով արտոնյալ է ու դիրքեր չի բարձրանում: Ինչպե՞ս է ստացվել, որ ապրելով Երևանում՝ Ձեր որդին ծառայել է Երևանում»,- դիմելով ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանին՝ հարց հնչեցրեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Խունդկարյանն ասաց, որ որդիներից ավագը ծառայությունն անցկացրել է պատվո պահակախմբի համապատասխան ստորաբաժանումում, երկրորդ որդին ժամկետային ծառայությունն իրականացնում է ՀՀ տարածքում տեղակայված զորամասերից մեկում. «Արդեն ամիսուկես իմ որդին գտնվում է դիրքերում, արտոնյալ պայմաններ չկան: Իսկ թե ինչո՞ւ է ՊՆ որոշմամբ զինվորը հայտնվել այս կամ այն զորամասում, ես չեմ, որ հարցի պատասխանը պետք է տամ»: