Search
Close this search box.

Գուրգեն Արսենյանի որդին կալանավորվեց

Սեպտեմբերի 12-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ Գուրգեն Արսենյանի նկատմամբ, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Դատավոր Կարեն Ֆարխոյանը դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարել է Տ. Բաղյանի միջնորդությունը և Գ. Արսենյանը, ով Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդին է և կասկածվում է Երևան քաղաքի բնակիչ, 67-ամյա Տ.Մ.-ի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ, կալանավորվեց: Գ. Արսենյանին տեղափոխելու են քրեակատարողական հիմնարկ:

Please enter a valid URL