«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում «Իմ քայլը» խմբակցությունից մեկ պատգամավոր էլ մանդատը վայր կդնի։ Խոսքն Արմեն Փամբուխչյանի մասին է։
Բայց, ի տարբերություն Արսեն Ջուլֆալակյանի, ով մանդատը դրեց գործադիրի հետ տարաձայնությունների պատճառով, Փամբուխչյանը գործադիր տեղափոխվելու համար է հեռանում ԱԺ-ից։ Ասացին՝ պաշտոն է ստանձնելու։
Թե ինչ պաշտոն, չհաջողվեց պարզել․ Փամբուխչյանն անհասանելի էր։ Հիշեցնենք, որ մինչեւ պատգամավոր դառնալը նա մոտ մեկ տարի տրանսպորտի փոխնախարար է եղել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում