Search
Close this search box.

Ինչպես է Հայաստանում հայտարարված կարանտինը տարածվելու բանակի վրա. մանրամասներ

Քիչ առաջ ՀՀ կառավարությունը Հայաստանում մինչև 2021 թվականի հունվարի 11-ը կարանտին սահմանելու մասին որոշում ստորագրեց: Որոշման չորրորդ գլուխը վերաբերում է առանձին հաստատություններում կիրառվող սահմանափակումներԻն

15.Քրեակատարողական հիմնարկներում երկարաժամկետ տեսակցությունները թույլատրվում են բացառապես քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) գործող դեպքերի բացակայության և տեսակցողի՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում (վերջին 72 ժամ վաղեմությամբ):

16.Երկարատև խնամքի ծառայություններ մատուցող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում տեսակցություններ թույլատրվում են բացառապես կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) գործող դեպքերի բացակայության և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման դեպքում:

17.Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում արգելվում են`

1)տեսակցությունները (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի)․

2)շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակումները և արձակուրդները (բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիմքով նախատեսված ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) մահվան դեպքերի):

Please enter a valid URL