Search
Close this search box.

Պուտինի մամուլի խոսնակը խոսել է սահմանների բացումից և ասել` որն է խնդիրը

Պեսկովի հայտարարությունը հնչել է Հայաստանում վերջին զարգացումների ֆոնին։ Արդեն ավելի քան 10 օր` Հայաստանի քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ իշխանություններից պահանջելով ՌԴ-ի հետ սահմանների բացման վերաբերյալ բանակցություններ սկսել։

Ոչ մի երկիր շահագրգռված չէ փակ սահմանների և ավիահաղորդակցության բացակայության իրավիճակը երկարացնելու հարցում, սակայն կորոնավիրուսի համավարակը շարունակվում է։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս կարծիքն է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ տարածաշրջանի լրագրողների հետ հանդիպման ընթացքում։

Նշենք, որ արդեն ավելի քան 10 օր է` Հայաստանի քաղաքացիները բողոքի ակցիաներ են անցկացնում՝ իշխանություններից պահանջելով ՌԴ-ի հետ սահմանների բացման վերաբերյալ բանակցություններ սկսել։ Նրանք «Ռուսաստան եմ ուզում գնալ» կոչի ներքո ավտոերթ են իրականացրել, ինչպես նաև մի քանի բողոքի ցույց՝ կառավարության և Ազգային ժողովի շենքերի դիմաց։

«Շատ դեպքերում, որքան գիտեմ, ռուսական կողմը պատրաստ է վերականգնել ավիահաղորդակցությունը, ուղիղ հաղորդակցությունը, բայց որոշ երկրներ առայժմ իրենք պատրաստ չեն և համարում են, որ Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացության մակարդակը դեռևս գերազանցում է թույլատրելի նորմերը։ Որոշ երկրներ էլ մեր տեսանկյունից են ռիսկի խմբում են։ Ոչ ոք շահարգրգռված չէ, որ այս իրավիճակը երկարացվի, բայց համավարակը, ցավոք, շարունակում է քայլել մեր մոլորակով, համավարակն ավարտված չէ»,-ասել է Պեսկովը։

Չնայած տնտեսական վատ հետևանքներին, բոլոր քայլերը բխում են Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունից, իսկ ներկա պահին կորոնավիուրասային իրավիճակը մտահոգիչ է։

Please enter a valid URL