Search
Close this search box.

Նա ոչ թե ձեռքով, այլ ոտքով է խփել ինձ ու իմ տղային. Դիջեյ Վակցինան ամուսնու պահվածքի մասին

«Մեր համատեղ կյանքի ընթացքում պատահել է դեպք, որ իմ ավագ որդու վրա ոչ թե ձեռք է բարձրացրել, այլ՝ ոտքով է խփել, իսկ ինձ՝ բազմաթիվ անգամներ:

Ընտանեկան բռնություն ասված մեծագույն չարիքը շատ արմատացած է մեր երկրում, բայց, ցավոք, օրենքում բացերը շատ են, ու դեռևս հնարավոր չի այնպես անել, որ այդ դատապարտելի երևույթը վերանա մեր իրականությունից: Ինքս շատ բարդ ճանապարհ եմ անցել և ուրախ եմ, որ կարողացել եմ դուրս գալ այդ դաժան շրջափուլից»

Հիշեցնենք, որ Արուսիկ Մկրտչյանը երեկ սոցցանցային իր էջում ահազանգել էր, որ երկրորդ երեխայի հայրը՝ Ռուբեն Խաչատրյանն արդեն 3 օր է՝ տղային պահում է իր մոտ, չի պատասխանում զանգերին եւ չի թողնում նրա հետ կապ հաստատել: Դիջեյ Վակցինան խնդրել էր անդրադառնալ խնդրին, որ հնարավորինս շուտ կարողանա երեխային վերադարձնել ու պատշաճ խնամք կազմակերպել:

Առավոտյան Արուսիկը նոր գրառում է կատարել՝ նշելով, որ ցավոք, նորություն չկա երեխայից:

Այսօր Ֆեյսբուքում գրառում է կատարել նաեւ Ռուբեն Խաչատրյանը՝ հրապարակելով տղայի՝ ստորեւ ներկայացված լուսանկարը:

Նա նշել է, թե 5-ամյա որդու հետ խաղալիս չի հետեւում սոցցանցերում տարածվող լուրերին.«Գոյություն չունեցող պարսավանքին չեմ արձագանքում, հերյուրանքն անտեսելու կարողություն ձեւավորել եմ վաղուց: Եթե շրջանառվող լուրերը իրականության հետ գոնե որեւէ աղերս ունենային, հարցը տեղափոխված կլիներ իրավական հարթակ, ներկայացվող դեպքին պատշաճ արձագանք կլիներ գոնե ոստիկանության կողմից: Եթե իրավապահ մարմինները որեւէ խնդիր չեն տեսել երեխայի՝ սեփական հոր հետ ժամանակ անցկացնելու մեջ, ուրեմն ցանկացած մեկնաբանություն, հատկապես իրողության հետ կապ չունեցող, պարսավանք է»:

Please enter a valid URL