Search
Close this search box.

1 տարեկան երեխան վայր է ընկել 12-րդ հարկից ու ողջ մնացել

Սանկտ Պետերբուրգում մեկ տարեկան երեխան վայր է ընկել 12-րդ հարկից ու ողջ մնացել: Նրան հիվանդանոց են տեղափոխել, որտեղ ախտորոշել են գլխուղեղային տրավմա, ներքին օրգանների վնասվածք, որովայնի փակ վնասվածք և կրծքավանդակի սալջարդ:

Ըստ իրավապահների՝ միջադեպը տեղի է ունեցել կեսօրին, երբ երեխայի մոտ եղել է նրա տատիկը: Կինն ուշադիր չի եղել, և պատուհանի մոտ խաղացող երեխան հենվել է ճանճերի ցանցին ու ցած ընկել:

Please enter a valid URL