Search
Close this search box.

Ողբերգական դեպք. հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին 36-ամյա տղամարդը մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Շատին գյուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, չշահագործվող շինության արտաքին պատի փլուզման հետևանքով 1 հոգի վնասվածքներ է ստացել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ փլուզման հետևանքով այդ քաղաքացին տեղի ուժերով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ ճանապարհին մահացել է:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ, ինչպես նաև մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, մինչև կժամանի ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության խումբը:

Կայքի տեղեկություններով՝ այդ չգործող շինությունում 5 բանվորներով աշխատանքներ կատարելիս են եղել, երբ արտաքին պատից մոտ 15 քմ հատված փլուզվել է, ինչի հետևանքով էլ քարի բեկորները հարվածել են 5 բանվորներից մեկին, ով 36-ամյա Արման Հ.-ն էր, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Please enter a valid URL