Search
Close this search box.

Խոշոր չափերի յուրացումներ՝ ՀՖՖ-ում. 2 անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերությունից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները:

Պարզվել է, որ 2010-2019թթ. ընթացքում, ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, նախնական համաձայնության գալով 2013-2018թթ. ընթացքում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Նորալուսին» ՍՊ ընկերության տնօրենների պաշտոնը զբաղեցրած անձանց հետ, «Նորալուսին» ՍՊ ընկերության «Զեփյուռ» ամառային ճամբար և հյուրանոց հանգստի գոտում ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության տարբեր տարիքային խմբերի սաների ուսումնամարզական հավաքներ անցկացնելու պատրվակով, միասնական դիտավորությամբ, կնքել են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր, որոնց հիմքով փաստացի պայմանագրում նշված անձանց ճամբար չայցելելու և վերջիններիս ծառայություններ չմատուցելու պայմաններում, կազմվել են կեղծ տեղեկություններ պարունակող հարկային հաշիվներ, որոնց հիման վրա վճարումներ կատարելու միջոցով ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերությունից յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 98.785.332 ՀՀ դրամ:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության և «Նորալուսին» ՍՊ ընկերության տնօրեններին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասով, վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը:

Նախաքննությունը շարունակվում է:

Please enter a valid URL