Search
Close this search box.

Կորոնավիրուսից մահացած կնոջ ատամները ջարդված են, հարազատներին որևէ մեկը որևէ բան չի ասում

Hraparak.am-ը գրում է. Տեղեկացրել էինք, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացած կնոջ՝ 69-ամյա Սվետլանա Բարսեղյանի հարազատներն օրեր շարունակ խնդրել են, որ հիվանդին տեղափոխեն այլ ԲԿ, որտեղ կա վիրահատական բաժանմունք, սակայն հիվանդանոցը մերժել էր։ Ի վերջո, հիվանդը մահացել էր։ Հարազատները պնդում էին, որ իրենք ուզում էին հիվանդին տեղափոխել այլ հիվանդանոց, որովհետև «Սուրբ Աստվածամայր»-ում անգամ «ԿաՏե» չկար։

Այսօր, ժամը 12-ին Սվետլանա Բարսեղյանի թաղումն է։ Նրա հարազատներին հիվանդանոցից տրամադրել են այլ կնոջ ID քարտ, իսկ ամենասարսափելին այն է, որ կնոջ ատամները կոտրված են։

«Իր դիմացի ատամները կերամիկական էին, ես ուղղակի չեմ հասկանում՝ ի՞ նչ են արել մորս հետ»,-ասաց կնոջ որդին՝ Արմենը, որը մեր զրույցի ժամանակ հիվանդանոցում էր։ Թեպետ ժամը 12-ին մոր հուղարկավորությունն է։ Չեն տվել նաև մահացած կնոջ հեռախոսները, ուրիշ մարդու անձնական իրեր են տվել։ Արմենն ասում է, որ հիվանդանոցից որևէ մեկն իրենց հարցերին չի պատասխանում։

«Ես պատկերացնում եմ հիմա էլ այն մարդկանց, ում հարազատի ID քարտը մեզ են տվել. նույն վիճակում են»,-ասում է Արմենը։

Նրա խոսքով՝ բուժանձնակազմից որևէ մեկը չի իջել ու իրենց հարցերին չի պատասխանել։ Իսկ այն անձը, ով պատասխանատու է, վերցրել է հիվանդանոցի ընդհանուր հեռախոսն ու գնացել։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL