Search
Close this search box.

Մանկապարտեզները վերաբացվում են

2020-2021 ուսումնական տարին մեկնարկվելու է սեպտեմբերի 15-ին, և Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն այդ օրվանից կսկսեն գործել․

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Յուրաքանչյուր խումբ համալրվելու է առավելագույնը 12 երեխայով, որոնք մանկապարտեզ են հաճախել 2019-2020 ուստարում:
Առաջնահերթությունը տրվելու է

աշխատող ծնողների 5-6 տարեկան երեխաներին,
առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխային,
տվյալ հաստատություն աշխատակցի երեխային:
Հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է:
Կարևորելով նախադպրոցական կրթությունը, ինչպես նաև ընտանիքներին աջակցելու ցանկությունը՝ ակնկալում ենք Ձեր ըմբռնումը՝ նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նկատառումով պայմանավորված սահմանափակ թվով երեխաների վերընդունման հարցում:

Please enter a valid URL