ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ։
«Առաջին կանգառը Չինարին էր, որտեղ շնորհակալություն հայտնեցի սահմանապահ բնակիչներին հուլիսյան հաղթական մարտերում մեր Զինված ուժերին ամուր թիկունք կանգնելու համար։Ծանոթացա նաեւ բնակիչներից մեկի նոր տան կառուցման աշխատանքների ընթացքին։ Վերջինիս տունն ամբողջովին ավերվել էր հրետակոծության հետեւանքով», – գրել է վարչապետը։