Search
Close this search box.

Ողբերգական դեպք Երևանում․ բանվորը, շինարարական աշխատանքներ կատարելիս 8-րդ հարկից ընկել և տեղում մահացել է

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 5-ին Երևանի բնակիչ 52-ամյա Արմեն Մ․-ի մահվան փաստով։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այդ օրը ժամը 10։00-ին Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Երևանի 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից, որ բժիշկների բրիգադի 22-րդ խումբը կանչով մեկնել է Անաստաս Միկոյան փողոցի թիվ 64 հասցեում գտնվող նորկառույց շենքի բակ, որտեղ հայտնաբերել են Ա․ Մ-ի դին։

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Արմեն Մ․-ն շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար 8-րդ հարկից վայր է ընկել։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա աշխատում էր «Կարախանյան Ռուբեն քոնստրակշն» ընկերությունում որպես բանվոր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Please enter a valid URL