Search
Close this search box.

Գյումրեցուն` 57 դոլար, նախարարին՝ 36.000 դոլար

Գյումրու քաղաքային բյուջեն կազմում է ընդամենը 8 միլիոն ԱՄՆ դոլար։

Դրա մեջ ներառված է նաև ՀՀ կառավարության հատկացումը, որը կազմում է մոտ 4 միլիոն ԱՄՆ դոլար, այսինքն՝ քաղաքային ամբողջ բյուջեի շուրջ 50 տոկոսը։

Ստացվում է, որ ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր գյումրեցու կյանքն արժանապատիվ դարձնելու համար տարեկան հատկացնում է ընդամենը 57 ԱՄՆ դոլար (70.000 բնակչի հաշվարկով)։

Այդ նույն կառավարությունը 2019թ-ին պետական համակարգի պարգևավճարների համար հատկացրել է շուրջ 105 միլիոն ԱՄՆ դոլար։ Տեղին է նշելը, որ կառավարությունն իր հեղափոխական յուրաքանչյուր նախարարի համար պետական բյուջեից ծախսում է տարեկան 36.000 ԱՄՆ դոլար։

Իրական հեղափոխությունը լինելու է, որի շնորհիվ համայնքները զարգանալու են…

Հ.Գ. Գործող քաղաքական իշխանությունը մեկ տարում կարող էր և պարտավոր էր, օրինակ՝ Գյումրու բնակչի կյանքը դարձնել արժանապատիվ, որն էլ այդ իշխանության նախարարներին արժանի կդարձներ պարգևատրման։

Հակառակ պնդումները, թե պետք է նախ պարգևատրել նախարարին, որ կարողանա փոխել գյումրեցու կյանքը, համաշխարհային մակարդակում վաղուց ապացուցված մեծ սուտ է։ Չեք գտնի որևէ օրինակ, երբ արդյունքի հասնելու համար մինչև արդյունքն են պարգևատրում։ Բոլոր հաջողված դեպքերում պարգևատրումները կատարվում են տված արդյունքը խրախուսելու համար և ոչ թե հակառակը։

Հ.Գ. 2. Չեք գտնի որևէ ազգային հերոսի, ով նախ ազգային հերոսի կոչմամբ է պարգևատրվել և դրանից հետո իր հերոսությունն արել։

Please enter a valid URL