Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:45-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա Մ-1 ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում բախվել են Գյումրիի բնակիչ, 30-ամյա Աղվան Դավոյանի վարած Infiniti մակնիշի և Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղի բնակիչ, 47-ամյա Մերուժան Վարդանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով Infiniti-ի վարորդ Ա. Դավոյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից Ա. Դավոյանը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է, իսկ Mercedes-ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ խաղաղապահ զորքերում՝ որպես պայմանագրային զինծառայող: