Սեպտեմբերի 5-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում 27,066,533-ի, տեղեկացնում է Worldometers կայքը:
Պանդեմիայի ողջ ընթացքում կորոնավիրուսից մահացել է 883,744 պացիենտ, բուժվել՝ 19,170,146:
Վարակակիրների թվով առաջատար եռյակում են ԱՄՆ-ը, Բրազիլիան ու Հնդկաստանը:
Հայաստանը իր դիրքերը բարելավեց ևս մեկ աստիճանով՝ 215 երկրների շարքում, 57-րդ հորիզոնականից բարձրանալով 58-րդ հորիզոնական: Ըստ կայքի ՝ մեր երկրում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 44 649 և մահվան 895 դեպք: