Search
Close this search box.

Հայտնի դերասանուհին պարզվել է, որ գործակալ է

Պարզվել է, որ ամերիկացի հայտնի դերասանուհի Մարիսոլ Նիկոլսը ՀԴԲ-ի գաղտնի գործակալ է: «Ռիվերդեյլ» հեռուստասերիալի աստղը վեց տարի օգնել է պայքարել անչափահասների շրջանում սեքս ստրկության դեմ: Այս մասին գրում է Deadline -ը:

46-ամյա դերասանուհին ձևացրել է, թե մայր է, ով ցանկանում է իր աղջկան հանձնել կավատներին և դրա դիմաց գումար ստանալ: Կայքի հաղորդմամբ` նա նաև «12 տարեկան աղջիկ» է եղել: Բացի դա, Նիկոլսը հիմնել է ստրկության դեմ պայքար մղող Foundation for a Slavery Free World կազմակերպությունը:

Նշվում է, որ Sony Pictures Television-ի պրոդյուսերները հետաքրքրվել են դերասանուհու երկակի կյանքով: Նրանք ցանկանում են դերասանուհու կյանքի մասին կենսագրական հեռուստաշոու նկարահանել, որում գլխավոր դերը կստանձնի հենց ինքը` Մարիսոլ Նիկոլսը:

Please enter a valid URL