ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում գտնվող Ֆիթչբերգ քաղաքի բնակիչներ Լորի և Տոնի Լավուայի ամուսնությունը փլուզվել է այն բանից հետո, երբ բացահայտվել է, որ 43-ամյա Տոնին սիրով է զբաղվում իր 63-ամյա մոր` Շերիլի հետ: Այս մասին հայտնում է News.com.au-ը:
Նշվում է, որ նրանց բռնացրել է տղամարդու կինը` Լորին: Վերջինս շոկի մեջ է եղել և որոշել է ամուսնուն չասել, որ իմացել է նրա դավաճանության մասին:
Լորին միանգամից գնացել է իր սենյակ, զանգել քրոջն ու պատմել եղելությունը, ապա միջադեպի մասին հայտնել ոստիկանությանը: Իրավապահ մարմինների աշխատակիցները ժամանել են նրանց տուն և փորձել հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել:
Տղամարդը և նրա մայրը խոստովանել են, որ սեքսով են զբաղվել: Նրանց խոսքով` դա առաջին անգամն է եղել: Սակայն, Տոնիի կինը հայտարարել է, որ վաղուց է կասկածել ամուսնուն դավաճանության մեջ:
Այժմ Տոնիին և նրա մայրիկին մեղադրանք է առաջադրվել: Մասաչուսեթս նահանգի օրենքներով նրանց սպառնում է 20 տարվա ազատազրկում:
Չնայած նրան, որ Շերիլը և Տոնին իրենց բնակարանում խոստովանել են, որ սեռական հարաբերություն են ունեցել, դատարանում նրանք դա ժխտել են: