Search
Close this search box.

«Փաշինյան Նիկոլը Հայաստանը դարձրել է աղետի գոտի, որտեղ, աղետյալներին փրկելու փոխարեն, իշխանությունը նրանց կերակրում է կեղծ խոստումներով». Խաչիկ Ասրյան

Հերո՛ս Հայ Ժողովուրդ
Հայաստանի իշխանությունը խաբեությամբ զավթած Փաշինյան Նիկոլը, մինչ իշխանության գալը, հայտարարում էր, որ Հայաստանի՝ ներկայումս՝ նախկին, այն ժամանակ՝ գործող իշխանությունը հատուկ է հասարակությանը պահում աղքատության և ընչազրկության մեջ, քանզի աղքատ հասարակությանը հեշտ է կառավարել. աղքատ քաղաքացին է, որ, հանուն 5-10 հազար դրամի, կվաճառի իր քվեն, և իշխանությունն, իր գողացածից գրոշներ շպրտելով հասարակությանը, կվերընտրվի:

Փաշինյանի՝ իշխանության գալուց անցել է երկուսուկես տարի, և արդյո՞ք հասարակության նյութական վիճակն այդ ընթացքում բարելավվել է, մարդիկ սկսել են ավելի լա՞վ ապրել, կամ գոնե ստեղծվե՞լ են նախապայմաններ՝ ապագայում լավ ապրելու համար, արդյո՞ք այսօր Հայաստանի քաղաքացին այնպիսի սոցիալական վիճակում է, որ չի վաճառի իր քվեն՝ կատարելով կործանարար ընտրություն. իհարկե, ո՛չ։ Ակներև է, որ աղքատ հասարակության միջոցով իշխանության հեշտ վերընտրման թեզի հեղինակ Փաշինյան Նիկոլն անցել է իր տեսության իրականացմանը՝ գործնականում:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության անդամների հանդիպումները Հայաստանի բազմահազար քաղաքացիների հետ մեզ բերել են այն հաստատ համոզմանը, որ Փաշինյան Նիկոլի պաշտոնավարման տարիներին Հայաստանի քաղաքացիների նյութական բարեկեցությունը ոչ միայն չի լավացել, այլ ընդհակառակն՝ օրեցօր ավելի է վատանում:

Տնտեսության զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու անընդունակությունը, գործարարների նկատմամբ սկսված հետապնդումները, Հայաստանում անկայունության և անապահովության մթնոլորտի ստեղծման հետևանքով կապիտալի տոտալ արտահոսքը, օտարերկրյա ներդրողների հետ աշխատելու անկարողությունը, Հայաստանի նյութական նվազ բարիքները միայն մերձավոր շրջապատի ներկայացուցիչներին բաժանելու արատավոր գործելաոճը Հայաստանը հասցրել են տնտեսական կոլապսի, որը բացահայտորեն դրսևորվում է ամեն օր փակվող ձեռնարկությունների տեսքով, տասնյակ հազարավոր նոր գործազուրկների ավելացմամբ, սովի և համաճարակի հաղթարշավով:
Փաշինյան Նիկոլը Հայաստանը դարձրել է աղետի գոտի, որտեղ, աղետյալներին փրկելու փոխարեն, իշխանությունը նրանց կերակրում է կեղծ խոստումներով, նյու վայսուկիատիպ նախագծերով, կարանտին – դիմակ — մնա տանը — փրկենք կյանքեր զավեշտալի ներկայացումներով:
Մենք խորապես գիտակցում և հասկանում ենք, որ Փաշինյան Նիկոլն ու նրա իշխանությունն այնքան ստորաբար են խաբել ձեզ, որ շատերդ կորցրել եք հավատն ապագայի և վաղվա բարեկեցիկ օրվա հանդեպ. «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը վստահեցնում է, որ աղքատությանը համակերպվելն ուղի չէ. միայն կազմակերպված և գիտակցված պայքարի միջոցով կարող եք փոխել ձեր ներկան ու կառուցել արժանապատիվ ապագա:
Բոլոր նրանց, ովքեր պատրաստ են պայքարի՝ կոչ ենք անում սեպտեմբերի 19-ին՝ ժամը 17։00-ին, միանալ Ազատության հրապարակում տեղի ունենալիք հավաքին (միտինգին), որի կարգախոս-օրակարգն է՝ «Հեռացնե՛նք Նիկոլին»:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան

Please enter a valid URL