Search
Close this search box.

Երևանում և մարզերում ժամեր շարունակ գազ չի լինի. «Գազպրոմ Արմենիա»

Սեպտեմբերի 1-ին ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 2- ի ժամը 20.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի գազամատակարարումը։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 2-ին ժամը 09․00-ից մինչև ժամը 18․00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի գազասպառողների, տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Ինամուր», «Առամնա» և «Արթվարդ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Լեռնագործներ և Շինարարներ թաղամասի գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 3-ին ժամը 09․00-ից մինչև ժամը 18․00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արզումանյան նրբ, Ձորք, Բաղաբերդ, Հալիձոր թաղամասերի գազամատակարարումը։

Ձմռան նախապատրաստման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 3-ին ժամը 09․00-ն մինչև սեպտեմբերի 4-ի ժամը 18․00-ն դադարեցվելու է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Բուսաբանական, Գերցենի, Էմինեսկու, Ռուբինյանց, Ռադիշև, Դ․Անհաղթի, Պ․Սևակի, Լեփսիուսի, Ազատության, Դրոյի, Կ․Ուլնեցի 1-ին, 2-րդ, 3-րդ փակուղիների, Սարկավագի, Քանաքեռի, Քանաքեռցու, Ադոնցի, Ներսիսյան, Մ․Ավետիսյան 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, Վ․Վահյան, Գոգոլի փողոցների և հարակից կազմակերպությունների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 4-ին ժամը 10․00-ից մինչև ժամը 17․30-ն դադարեցվելու է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Մ․Խորենացու փողոցի թիվ 215-ից մինչև 229 բազմաբնակարան շենքերի և Որմնադիրների 2-րդ նրբանցքի առանձնատների գազասպառողների գազմատակարարումը։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 8-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

Please enter a valid URL