Ուհանդայի հյուսիս-արեւմուտքում կայծակի հարվածը սպանել է 10 երեխաների, որոնք պատրաստվելիս են եղել ֆուտբոլ խաղալ։ Ինչպես հայտնում է LAD Bible-ը, վկայակոչելով Արեւմտյան Նեղոսի նահանգի ոստիկանության խոսնակ Ժոզեֆինա Անդուսիուին, պատանի մարզիկները պատրաստվելիս են եղել ֆուտբոլ խաղալ Արուա քաղաքի առեւտրի կենտրոնի մոտ։
Երեխաները փորձել են թաքնվել հարեւանությամբ գտնվող շինությունում, սակայն կարծակը հարվածել է հենց այն վայրում, որտեղ մարդկանց կուտակում է եղել։ Տասը երեխա մահացել է տեղում։ Երեքը ծանր վիճակում հոսպիտալացվել են։