«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկին ընդառաջ շարունակում է հանդիպումները կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների շարքի երկրորդ հավաքը Գեղարքունիքի մարզի ակտիվի հետ էր:
ԲՀԿ մարզային կառույցի պատասխանատուները Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ վերջին ամիսներին շրջել են համայնքներում, զրուցել ժողովրդի հետ, գրանցել առաջնահերթ խնդիրները և դրանք ներկայացրել կուսակցության առաջնորդին:
Լսելով բոլոր հարցերը՝ Գագիկ Ծառուկյանը վերահաստատել է՝ ԲՀԿ խմբակցությունը խորհրդարանում կանդրադառնա բարձրացված խնդիրներից յուրաքանչյուրին՝ հետևողական լինելով դրանց լուծմանը: