Search
Close this search box.

Հայաստանում մահացածների ու վարակակիրների թիվը. նոր տեղեկություններ

Հայաստանում օգոստոսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 31 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 43 781-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 879 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Օգոստոսի 31-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 268 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1147-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 72 է, ընդհանուր առողջացածներինը՝ 37 722, փաստացի բուժվողներինը՝ 4912 (մեկ օրում նվազել է 44-ով): Մեկ օրում արվել է 490 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 205 940 թեստ:

Please enter a valid URL