Search
Close this search box.

Ինչու է Ծառուկյանը խոսում հանրահավաքի անհրաժեշտության մասին և ինչ խնդիր է լուծվելու այդ հանրահավաքով

Նախորդ օրը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ Կոտայքի մարզի կուսակցական ակտիվի հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ իրենք հետամուտ են լինելու հասարակությանը հուզող խնդիրների լուծմանը:

Ծառուկյանը ներկայացնելով իր առաջիկա անելիքները հայտարարեց, որ նման հանդիպումներ է ունենալու բոլոր մարզերի կուսակցական ակտիվների հետ, որից հետո կազմակերպվելու է մեծ հանրահավաք: Թե ինչու է Ծառուկյանը խոսում հանրահավաքի կազմակերպման անհրաժեշտության մասին և ինչ խնդիր է լուծվելու այդ հանրահավաքոով, մենք կանդրադառնանք, մի փոքր հետո:

Հայ հասարակությունը դանդաղ, բայց հաստատուն համոզվում է, որ ինքը խաբվել է. 2018թ. ապրիլ-մայիսին հավատացել է, որ ինքը իշխանափոխություն է իրականացրել, որ իշխանության ղեկը ստանձնել են նոր մարդիկ, նոր ուժեր, ովքեր պետք է էականորեն փոխեն իրենց կյանքը դեպի լավը: Կյանքը իսկապես փոխվում է, բայց դեպի վատը:

Խնդիրը ոչ միայն տնտեսական և սոցիալական աղետալի վիճակն է, երբ մարդիկ բառիս բուն իմաստով մատնվում են սովի, քանի որ չունեն աշխատանք և եկամտի աղբյուր: Խնդիրն միայն այն չէ, որ երկրում օր-օրի ավելանում է անարդարության զգացողությունը, երբ հասարակության ճնշող մեծամասնությունը տեսնում է և համոզվում է, որ իշխանության շատ նեղ շրջանակը մեջ-մեջ են անում բյուջեի օր օրի պակասող միջոցները, իսկ ճնշող մեծամասնությունը արժանանում է անուշադրության և անտերության:

Հասարակությունը սոսկումով գիտակցում է, որ նոր եկածները հետևողականորեն քայքայում են հայ հասարակության ազգային պետական կառուցվածքի հիմքերը: Մարդիկ տեսնում են, որ ամենաբացահայտ կերպով իրականացվում է ԼԳԲՏ արժեքների քարոզչություն, արշավանք է սկսվել հայ եկեղեցու, պատմության, լեզվի և գրականության դեմ, բոլոր հնարավոր միջոցներով քայքայվում է հայ ընտանիքը և ընտանեկան արժեքները: Մարդիկ հասկանում են, որ սա հետևողականորեն իրականացվող քաղաքականություն է՝ նեոլիբերալիստական իմպերալիզմի հաղթարշավը Հայաստանում, որի արդյունքում մենք կունենանք անսեռ, ազգային պատկանելիությունից զուրկ, որևէ արժեք չընդունող և չկրող զոմբիների հավաքածու, որը ոչ հայրենիք ունի, ոչ պետականություն:

Հասարակության մեծ մասը դուրս է եկել զոմբիացման դոզայի ազդեցությունից և հասկանում է, որ ՀՀԿ- ՔՊ , նախկիններ-ներկաներ պայքարի կեղծ օրակարգից դուրս կա նաև այլ քաղաքական օրակարգ՝ դա Հայաստանի և հայրենիքի փրկության օրակարգն է: Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է առաջնորդել այդ պայքարը, և դառնալ դրա առաջամարտիկը:

Իսկ հանրահավաքը պետք է ընդամենը մի բան ֆիքսելու համար. հայ հասարակությունը միանշանակ մերժում է Նիկոլ Փաշինյանի հակազգային և հակահայկական իշխանությունը, և հայ ժողովուրդը հավաքվելով հրապարակում ցույց է տալու, որ գործող իշխանությունը զրկված է հանրային աջակցությունից: Նիկոլ Փաշինյանի շուրջը մնացել են իր մի քանի նախարարներ, մարզպետներ և պատգամավորներ, որոնց ընդհանուր թիվը չի գերազանցում 150-ը: Հանրահավաքը ընդամենը ֆիքսելու է այս իրողությունը, ճանապարհ բացելով արագ և անցնցում իշխանափոխության համար:

ArmLife.am

Please enter a valid URL