Search
Close this search box.

Փլատակների տակից դուրս բերված ու հիվանդանոց տեղափոխված 41-ամյա տղամարդը մահացավ

Քիչ առաջ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացավ Երևան քաղաքի Ռայնիսի փողոցի 1-ին շենքի բնակիչ 41-ամյա Էդգար Մ-ն, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 26-ին նշված շենքում տեղի ունեցած կասկածելի պայթյունի և փլուզման հետևանքով։ Նրան փլատակների տակից դուրս էին բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։ Նա ուներ մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, առաջին օրվանից գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, միացված էր արհեստական շնչառության սարքին։

Հիշեցնենք՝ օգոստոսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։20-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, խոշոր փլուզում է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 շենքում։

Please enter a valid URL