Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում մահացած 6-ամյա երեխայի տան դիմաց դրված պսակը նրա քույրերից և եղբայրներից է։ Այգու մի անկյունում երեխայի միակ խաղալիքն է։ Օրեր առաջ այս տնից երկու մեքենայով պարկերով իրեր ու հագուստ է տեղափոխել։ Ընտանիքին ֆինանսապես օգնել են բոլորը՝ բարերարներից մինչև համայնքապետարան, բայց միաժամանակ բոլորը միայնակ են թողել նրանց ընտանեկան ծանր խնդրի հետ։