Օգոստոսի 28-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 24,628,901-ի: Այս մասին տեղեկացնում է Worldometers-ը:
Պանդեմիայի ընթացքում կորոնավիրուսից մահացել է 835,639 պացիենտ, բուժվել՝ 17,094,868:
Վարակակիրների թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը, որտեղ հաստատված դեպքերի թիվը 6,046,634-ի: ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան ու Հնդկաստանը:
Հայաստանը գտնվում է 55-րդ հորիզոնականում՝ 43,270 վարակման և 864 մահվան ցուցանիշներով: