Search
Close this search box.

Օրենքով գողերը դատարանում հարց լուծող. վստահ են՝ չեն կալանավորվի

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ նախօրեին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից ձերբակալված քրեական հեղինակությունները՝ «օրենքով գողերը», զբաղված են դատարանների հետ իրենց հարցերի կարգավորմամբ։ Մասնավորապես, տարբեր կապերով փորձում են հասնել նրան, որ դատարանները կալանք չտան։

Հիշեցնենք, որ միայն վերջին մի քանի օրվա մեջ ձերբակալվեց երկու «օրենքով գող»՝ Զապը և Օշականցի Գևորիկը։ Վերջինիս հետ ևս երեք քրեական հեղինակություն և զոն նայող։ Վերջիններից ոչ մեկը կալանավորված չէ։ Ընտրվել է ստորագրությամբ չհեռանալու խափանման միջոց։ Վերջին օրերի ձերբակալվածներից կալանավորվել է միայն Զապը, սակայն բացառված չէ, որ կալանքի դեմ բերվելիք վերաքննիչ բողոքը չի բավարարվի։

Պարզապես զավեշտալի է, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարող երկրում օրենքով գողերը դատարաններում հարց են լուծում և վստահ են, որ նոր Հայաստանի դատարանները իրենց չեն կալանավորի։

Please enter a valid URL