Search
Close this search box.

Հիմա որ ասեմ մորը կամ պապին պիտի ցմահ դատեն, «նրբազգաց» գրանտահպատակները էլի թռնելու են դեմքի՞ս

Տարիներ շարունակ էս ու նման ընտանիքներում, եթե «ընտանիք» բառը սրբապղծություն չէ սրանց դեպքում ասելը, ծեծվում, սպանվում են կանայք, երեխաներ ու մենք բոլորս արձագանքում ենք ընդամենը այլեւս կատարված ողբերգությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Երեխան մահացավ

Քիչ առաջ մոր ու պապի կողմից դաժանաբար ծեծված Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի 6-ամյա փոքրիկը մահացավ։

Երեխան այդպես էլ գիտակցության չեկավ, որովհետեւ փոքրիկին էնպես էին ծեծել, որ բժիշկները ապրելու հույս չէին տեսնում։

Հիմա որ ասեմ՝ ես պնդելու եմ, որ երեխային սպանած մորը կամ պապին պիտի ցմահ դատեն, էն «նրբազգաց» գրանտահպատակները էլի թռնելու են դեմքի՞ս։

Զարհուրելի է։ Տարիներ շարունակ էս ու նման ընտանիքներում, եթե «ընտանիք» բառը սրբապղծություն չէ սրանց դեպքում ասելը, ծեծվում, սպանվում են կանայք, երեխաներ ու մենք բոլորս արձագանքում ենք ընդամենը այլեւս կատարված ողբերգությանը։

Հարց էլ չունեմ հարեւաններին ու համայնքապետին, որոնց աչքի առաջ շիզոֆրենիկ մայրն ու պապը մշտապես տանջել են փոքրիկներին։ Պատասխանը գիտեմ։ Հարցս անիմաստ է լինելու։

Ահավոր ցավի զգացում ունեմ։ Ու ամոթի»։

Please enter a valid URL