Ինդոնեզիայի 12-ամյա բնակչուհին վերակենդանացել է, երբ հարազատները հուղարկավորությանն են նախապատրաստվելիս եղել։ Այս մասին հայտնել է Daily Star-ը։
Նշվում է, որ օգոստոսի 18-ին երեխային հոսպիտալացրել են քրոնիկ դիաբետի հետ կապված բարդությունների պատճառով: Նույն օրը բժիշկներն արձանագրել են աղջկա մահը, իսկ նրա հարազատներն սկսել են նախապատրաստել հուղարկավորությանը:
Ականատեսները հայտնել են, որ մարմնի լվացման ժամանակ մահացած աղջիկը բացել է աչքերը, նրա մարմնի ջերմաստիճանը բարձրացել է, իսկ սիրտը կրկին սկսել է բաբախել:
Չնայած ժամանած բժիշկների ջանքերին՝ նա, այնուամենայնիվ, մահացել է՝ «հարություն»-ից մեկ ժամ անց։
Պարբերականն ընդգծել է, որ նման բան կարող էր պատահել «Լազարոսի համախտանիշի» պատճառով։ Սրտի կաթվածից մահացած մարդկանց մոտ կարող է ինքնաբուխ կերպով վերսկսվել արյան շրջանառությունը, ինչի հետևանքով վերականգնվում են շնչառությունն ու սրտխփոցը: