Search
Close this search box.

Նոր կանոններ ՀՀ դպրոցներում

Կորոնավիրուսային հիվանդության պայմաններում դպրոցներում ուսումնական պրոցեսի կազմակերպման համար հստակ կանոններ են սահմանվել։ Sputnik Արմենիան ներկայացնում է ամենակարևորները։

Մուտքը դպրոց առանց դիմակի արգելվում է: Դիմակ չունեցող աշակերտներին և անձնակազմին մուտքի մոտ տրամադրվում է մեկանգամյա օգտագործման դիմակ։

Դպրոց մուտքի մոտ կատարվում է պարտադիր ջերմաչափում ձեռքերի ախտահանում։ Օրվա ընթացքում առնվազն 3 անգամ կատարվում է 8-10 րոպե տևողությամբ օդափոխություն։ Աշակերտին կարող է ուղեկցել ոչ ավել, քան մեկ անձ: Ուղեկցողի մուտքը դպրոց արգելվում է՝ բացառությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների։

Արգելվում է զանգվածային միջոցառումների իրականացումը։ Ժամանակավորապես դադարեցվում են երկարօրյա ծառայությունները։

Դասարաններում սովորողների առավելագույն թույլատրելի թիվը 20-ն է։ Դասարանները բաժանվում են խմբերի՝ ելնելով 1.5 մետր սոցիալական հեռավորություն ապահովելու հնարավորություններից։ Դպրոցներում սահմանվում է 6-օրյա աշխատանքային ռեժիմ։

Դասամիջոցների ընթացքում սովորողները չեն լքում դասասենյակը։ Աշակերտները դասին մասնակցում են տեղից, գրատախտակի մոտ կանչելն արգելվում է։

Please enter a valid URL