Շիրակում բուժաշխատողների շրջանում կորոնավիրուսի հետեւանքով մահվան առաջին դեպքն է գրանցվել։ Տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։
«Մահացողն աշխատում էր մեր հիվանդանոցներից մեկում. կրստեր բուժաշխատող էր։ Նա ուղեկցող հիվանդություններ ուներ` հիպերտոնիա, աթերոսկրելոզ»,- նշեց Ասլանյանը։
Նա հայտնեց, որ նա ծնվել էր 1960 թվականին։